-
14.04.2016|
11:36
Երեկ Ազատության հրապարակից Ռուսաստանի դեսպանատուն բողոքի երթ է կայացել:
-
14.04.2016|
11:34
ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն կարող է վնասել երկրի տնտեսությանը և կարող է Անգլիայի բանկին առաջին անգամ ստիպել նվազեցնել տոկոսադրույքները` հայտնում է Reuters-ը։
-
14.04.2016|
11:34
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Գանձասարի վանք։
-
14.04.2016|
11:33
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ:
-
14.04.2016|
11:32
ՀԱՊԿ քարտուղարությունից հաղորդում են, որ ապրիլի 14-ին Հայաստան կայցելի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
14.04.2016|
11:15
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ն:
-
13.04.2016|
23:48
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի մասին՝ ապրիլի 13-ին Երևանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ՝ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
-
13.04.2016|
23:46
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են համագործակցել Ռուսաստանի հետ, եթե դա բխի ԵՄ շահերից:
-
13.04.2016|
23:45
Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել մայիսի 20-ին, Երևանում։
-
13.04.2016|
23:44
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: